|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանի իշխանությունները ձերբակալել են BBC-ի հինգ աշխատակցի, ովքեր ապահովում են հեռուստահաղորդումների պարսկերենով հեռարձակումը:
Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ ձերբակալությունների պատճառը եղել է այն, որ նրանք BBC-ի բրիտանական ծառայությանը փոխանցել են Իրանի մասին «ոչ բարյացակամ» վերաբերմունք արտահայտող տեսանյութեր: Լրագրողների անունները դեռեւս գաղտնի են պահվում:
Իրանի իշխանություններն արգելափակել են BBC-ի հեռարձակումը եւ մեղադրել հեռուստաընկերության ղեկավարությանն ու բրիտանական իշխանություններին զանգվածային ընդվզում հրահրելու մեջ:
Պարսկերենով հաղորդումներ հեռարձակող BBC-ն Թեհրանում գրասենյակ չունի: