|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բիզնես դաշտում ինքնադրսեւորվելու յուրօրինակ քայլեր է անում նաեւ Սերժ Սարգսյանի մյուս փեսան` Հայկ Խաչատրյանը:
Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ զարմիկը հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես բենզինի շուկայում: Մասնավորապես` նա հիմնադրել է «Տիտան փեթրոլ» անունով մի ընկերություն, որի հետ ծանոթանալու առիթներ առաջիկայում հայ հասարակությունը կունենա:
Գործարար շրջանակներում արդեն իսկ լուրեր են պտտվում, որ Սերժ Սարգսյանի սիրելի մի քանի գործարարների վրա կոնկրետ պարտականություն է դրված. յուրաքանչյուրը սահմանված քանակով բենզալցակայաններ պետք է կառուցի եւ տա Հայկ Խաչատրյանին: Ի վերջո, նոր փեսան եւս պիտի ինչ-որ եկամտաբեր զբաղմունք ունենա: