|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում բենզինը թանկանալու է, ասաց, որ Հայաստանյան շուկան բաց շուկա է, և եթե միջազգային շուկայում բենզինի գները բարձրանան, ներքին գինը կբարձրանա և հակառակը։ Նա ընդգծեց, որ ամենակարևորն այն է, որ շուկայում գինը որոշի շուկան` հավելելով, որ որքան շատ խաղացողներ հայտնվեն շուկայում, այնքան մրցակցության աստիճանը կբարձրանա:
Հարցին՝ բենզինի շուկայում նոր խաղացողներ կհայտնվեն, Տիգրան Խաչատրյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ ներկայում դրսից ներդրողների հետ քննարկումներ են ընթանում։
«Կան չօգտագործված հնարավորություններ, կլինեն նոր խաղացողներ, սահմանափակումներ չեմ տեսնում »,- ասաց նախարարը։