Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել այն, որ 2008-ին մարտի 4-ին` որպես Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, ինքը ճնշում է գործադրել ՍԴ անդամների վրա:
ՍԴ անդամներին ճնշելու փաստը նշված է WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերից մեկում, որը տպագրվել է «ՀԺ»-ի նախորդ համարում:
«Ես նմանատիպ հարցերին չեմ պատասխանում և մամուլի հրապարակումները չեմ մեկնաբանում»,- ցերեկը տեղի ունեցած ասուլիսում մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Գևորգյանը:
Նման մոտեցմանը մենք ըմբռնումով ենք մոտենում. ՀՀ ՔԴՕ-ն մեղադրյալին, ամբաստանյալին իրավունք է տալիս հրաժարվել ցուցմունք տալուց: Այնուամենայնիվ, վերը նշված ասուլիսի ավարտից ժամեր անց Գևորգյանի աշխատակազմից մեր թերթին ուղարկեցին հետևյալ գրությունը. «Արմեն Գևորգյանը ո'չ անձամբ, ո'չ էլ որևէ մեկի միջոցով երբևէ չի զանգահարել Վալեր Պողոսյանին կամ ՍԴ այլ անդամի: Նա նաև առնչություն չի ունեցել ՍԴ-ում քննվող գործի ընթացքի հետ: Ուստի ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Այս հաղորդագրությունն էլ է նորմալ, որովհետև, ըստ ՀՀ ՔԴՕ-ի, մեղադրյալը, ամբաստանյալը նաև իրավունք ունի հերքել իրեն առաջադրված մեղադրանքները: