կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 10:45
Առանց Կատեգորիա

Ծայրահեղության հետեւանքները

Ծայրահեղության հետեւանքները

Հայաստանյան փորձագետներից մեկը անխուսափելի է համարում ապստամբությունը Հայաստանում և համարում է, որ երկրի 99,9 տոկոսը պատրաստ է դրան:

Մեկ այլ փորձագետ էլ հայտարարում է, թե Հայաստանի ժողովուրդը շատ հնազանդ է, հետևաբար լուրջ, բեկումնային զարգացումներ չեն կարող լինել:

Սրանք տիպիկ ստերեոտիպային պատկերացումներ են հասարակության, ժողովրդի և նրա պոտենցիալի մասին, որոնք արտացոլում են առհասարակ հայաստանյան մտքի ամենաբնորոշ հատկանիշը` ծայրահեղականությունը: Սա որակ է, որը երբեք թույլ չի տալիս տեսնել այս ծայրահեղությունների միջակայքում գտնվող ճշմարտությունը: Այն հնարավորություն չի տալիս իրատեսորեն գնահատել իրավիճակը՝ անձնական, հանրային, ընդհուպ ազգային ռեսուրսները, էլ չենք խոսում այն ճիշտ հանրօգուտ օգտագործելու մասին:

Դա է պատճառը, որ այսօր չունենք ընդհանուր օրակարգ` ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական, ո՛չ մշակութային հարթություններում: Չենք կարողանում ունենալ տեսլական և առաջ ենք գնում իներցիայի ուժով, ենթագիտակցական ինչ-որ մղումներով, հոտառությամբ, բնազդներով: Դա է պատճառը, որ ավելի հեշտ կարողանում ենք հակադրվել, պառակտվել, քան միավորվել, ընդհանրանալ, ձեռք բերել հանրային ու հանրայինի գիտակցություն:

Մինչդեռ հատկապես փորձագիտական և գիտական ներուժը պետք է ծառայեր ոսկե միջինի ճանաչմանն ու ձեռքբերմանը: