|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Երկխոսությունը շատ գեղեցիկ սցենարով շոու է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Նրանց նպատակը բիզնեսն է, ու հասկանալի չէ, այդ դեպքում ինչի մասին պետք է երկխոսեն իշխանությունն ու ՀՀՇ-ն»,- հավելեց նա:
Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում երրորդ ուժն արդեն ձեւավորվել է: «Երրորդ ուժ արդեն կա: Դա մենք ենք»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք կակտիվանան սեպտեմբերին:
Ինչ վերաբերում է խորհրդարանական և նախագահական ընտրություններին, Տիգրան Կարապետյանը նշել է, որ ԺԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու է, սակայն ոչ դաշինքով, քանի որ այլ քաղաքական ուժերի հետ գաղափարական տարբերություններ ունի: «Նախագահական ընտրություններին ևս առաջադրելու եմ իմ թեկնածությունը»,- հայտարարեց Տիգրան Կարապետիչը:
Նա նաև կանխատեսումներ արեց` թե երկխոսությունը կշարունակվի մինչև խորհրդարանական ընտրություններ, որից հետո «ՀՀՇ-ն 10-12 մանդատով կմտնի խորհրդարան»: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ԺԿ առաջնորդը նախագահի պաշտոնում չի տեսնում: