|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալու օգոստոսի 30-ին, որպեսզի տեղը զիջի իշխող Դեմոկրատական կուսակցության ձեւավորած նոր կաբինետին. այսօր իր գործընկերներին հայտարարել է երկրի վարչապետ Նաոտո Կանը:
«Ես կհեռանամ այն բանից հետո, երբ կատարվեն 3 պայմաններ»,- հայտարարել է նա:
Ընդդիմության եւ կառավարող կուսակցության ազդեցիկ ուժերի ճնշման տակ Կանն ավելի վաղ էլ հրաժարական տալու պատրաստակամություն է հայտնել, սակայն մի շարք պայմանների կատարման դեպքում, առաջին հերթին` երկրի ֆինանսական դրությունը բարելավող մի շարք օրինագծերի եւ աղետալի երկրաշարժի ու ցունամիի հետեւանքների վերացման միջոցառումների ընդունման պայմանով:
Վերջին շրջանում վարչապետի վարկանիշն ընկնում է, քանի որ ընտրողները համարում են, որ նա անհետեւողական է, հապշտապ որոշումներ է կայացնում, սխալներ է թույլ տվել երկրաշարժի եւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման ընթացքում: Ներկայումս նրան պաշտպանողների թիվը չի անցնում 15 տոկոսից: