|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
ՌԴ Ալթայի, Կալմիկիայի, Մուրմանսկի և Օրենբուրգի նահանգապետերը հրաժարական են տվել. հայտնում է РИА Новости-ն: Հրաժարականները տեղի են ունեցել նրանց դիմումների համաձայն:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ընդունել է նահանգապետերի հրաժարականը:
Փարձագետ Եվգենի Մինչենկոն МИР 24-ի հետ զրույցում ասել է, որ խուճապի կարիք ամենևին չկա: «Հրաժարական են տալիս այն նահանգապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները լրանում են»,- նշել է նա` հավելելով, որ այդ շրջաններում վարկանիշները ցածր են, ուստի այդ անձանց պետք է փոխարինել նորերով:
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իր հերթին, լրագրողներին ասել է, որ տեղի է ունենում բնական կադրային թարմացում: