Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օմբուդսմենի գրասենյակն արձագանքել է Վճռաբեկ դատարանի հայտարարությանը: Հիմնավորելով, որ ՄԻՊ գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան, որպես հետգրություն` ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի հայտարարությունն առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է, քանի որ Վճռաբեկ դատարանի որեւէ պալատ չի քննարկել եւ օրենքով էլ իրավասու չէր քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից, օգոստոսի 18-ին Արդարադատության խորհրդին էր ներկայացրել հաղորդում` օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում թույլ տված 3 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որին հաջորդել էր Վճռաբեկ դատարանի հայտարարությունը, թե օմբուդսմենը, հրապարակային հաղորդում տարածելով, չի պահպանել միջազգային նորմերի պահանջները եւ կասկածի տակ է դրել դատավորների հեղինակությունը, անկախությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը: