Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմիցս է խոսվել, որ ստորգետնյա ջրերը պետք է նպատակային օգտագործվեն:
Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի պաշարների օգտագործման հնարավորությունների մասին բնապահպանները մեծ աղմուկ բարձրացրին եւ հայտարարեցին, որ դրանք օգտագործվում են ոչ նպատակային, պարզապես վատնում ենք մեր ընդերքի հարստությունը:
Բնապահպաններին արձագանքելով` տարածքային կառավարման նախարարությունը բնապահպանության նախարարության հետ համատեղ հայտարարեցին, որ Արարատյան դաշտավայրի խորքային հորերի վրա նախատեսվում է ջրաչափեր տեղադրել: Այսօր, այս հարցերի հետ կապված, Արմավիրի մարզ է այցելել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին տարինների Արմավիրի մարզի շատ գյուղերում զգաիորեն ավելացել է խորքային հորերի թիվը: Դրանք ընդերքից երկրի մակերեւույթ են հանում հազարավոր խորանարդ լիտր ջուր, որոնց մեծ մասը չի օգտագործվում:
«Ընդերքի ջրային պաշարները ճիշտ եւ նպատակային օգտագործելու համար խորքային հորերի վրա տեղադրվելու են ջրաչափեր: Այդ նպատակով Արմավիրի մարզում այժմ պետք է հաշվառվեն բոլոր խորքային հորերը, ուսումնասիրվեն թողունակությունն ու շահագործման պիտանելիությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Արմավիրի մարզում արդեն ստեղծվել է աշխատանքային 10 խումբ, այդ մասին տեղեկացվել է նաեւ մարզում գործող ջուր օգտագործողների 10 ընկերություններին:
Ի դեպ, խորքային հորերի վրա ջրաչափերի տեղադրումը եւս մեկ խոչընդոտ կարող է դառնալ ոռոգելի հողերի մշակման համար, դրանով պայմանավորված էլ կմեծանա չմշակվող հողերի թիվը: