կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-11 16:00
Տնտեսական

Անասունները ենթարկվել են հարկադիր սպանդի

Անասունները ենթարկվել են հարկադիր սպանդի

Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտսության նախարարությունը: Հիվանդության գրանցման առաջին դեպքից առ այսօր 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ ենթարկվել են հարկադիր սպանդի: Հիվանդության դեպքի գրանցման անմիջապես հաջորդ օրը, համայնքի անասնաբույժի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդներին ներարկել են իմուն շիճուկ, իսկ պայմանական առողջները ենթարկվել են հակապաստերելյոզային պատվաստման, նաև իրականացվել է տարածքի ախտահանում: Այդ միջոցառումներից հետո մինչ այժմ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել:

 Նշենք, որ պաստերելյոզը գյուղատնտեսական, վայրի կենդանիների եւ թռչունների վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Հիվանդության առաջին ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն: Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է մեկուսացնել, բուժել, իսկ նրանց գտնվելու վայրը՝ ախտահանել: