Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 18-ին Արցախի 227 համայնքներից 209-ում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական՝ 5-րդ ընտրությունները։ Նշված համայքներից 149-ում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, 2 համայնքում` միայն համայնքի ղեկավարի, իսկ 58-ում` միայն ավագանու անդամների ընտրություններ:
Օգոստոսի 19-ից կսկսվի համայնքի ղեկավարի ավագանու անդամների թեկնածուների ինքնառաջադրումը, որը կավարտվի ամսի 24-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում. արդեն ձեւավորվել են 251 ընտրական տեղամասեր՝ մայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր շրջաններում, սկսվել է դիտորդների եւ լրագրողների գրանցման գործընթացը եւ այլն։
Ստեփանակերտում քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան, սակայն մինչեւ հիմա ոչ ոք չի հայտարարել իր թեկնածության առաջադրման ցանկության մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Վազգեն Միքայելյանը «Երկիր»-ին ասել էր, որ օգոստոսի 8-ին կհայտարարի՝ առաջադրելո՞ւ է նորից իր թեկնածությունը, թե՞ ոչ, սակայն քաղաքապետը մինչեւ հիմա ոչ մի հայտարարություն չի արել։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել քաղաքապետարանում, Վազգեն Միքայելյանը գտնվում է Երեւանում եւ ամենայն հավանականությամբ Ստեփանակերտ կվերադառնա օգոստոսի 20-ից հետո։
Ըստ Ստեփանակերտում շրջանառվող լուրերի՝ քաղաքապետի հնարավոր թեկնածուն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանն է։