կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 09:20
Առանց Կատեգորիա

Որն է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը. «Հրապարակ»

Որն է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաթույլ օղակը, ըստ մասնագետի, անալիզներն են. «Եթե այստեղ խնդիրները վերացնենք, թե՛ աշխատանքն էֆեկտիվ կլինի, թե՛ հիվանդ-կարանտինի մեջ գտնվողների դժգոհությունները՝ քիչ»: Ի՞նչ խնդիրներ են․ «Անալիզները վերցնում-ուղարկում ենք ուսումնասիրության` հիվանդությունների վերահսկման-կանխարգելման կենտրոն, ինֆեկցիոն հիվանդանոց, Պրոմտեստ։ Պատասխաններն ուշանում են։

Երբեմն մոտ 3 օր, արդյունքում պետությունը կարանտինում գտնվողների վրա լրացուցիչ ծախս է անում, հիվանդն է հոգեբանական բարդ վիճակում հայտնվում»:

Իսկ անալիզների թիվն օրական հազարից անցնում է․ «Նմուշառումն անում են, դնում պրաբիրկայի մեջ, դնում սառնարանը, կոնտեյներով գալիս է, տանում են լաբորատորիա, այնտեղ էլեկտրոնային արձանագրում անում։ Էս ճանապարհին տեխնիկական լիքը խնդիրներ են ծագում, որոնք դժվար է կարգավորել, այնպես, որ պատճառները հաճախ զուտ տեխնիկական են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։