|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հայաստանի և Լեհաստանի Հանրապետությունների առաջին տիկնայք՝ Ռիտա Սարգսյանն ու Աննա Կոմորովսկան, այցելել են հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, այնուհետեւ գնացել են Գումի շուկա:
Լեհաստանի առաջին տիկինը նշել է, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում: «Հայերը Լեհաստանում մեծ տեղ ունեն, եւ լեհական կողմի վերաբերմունքը հայերի հանդեպ դրական է»,- ասել է նա:
Անդրադառնալով Գումի շուկա այցին` նշել է, որ Հայաստանում հնարավորություն ունեցավ տեսնել ոչ միայն հայկական մշակույթը, այլեւ այցելել այնտեղ, որը ցույց է տալիս հայերի իրական կյանքը: