|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ Երևան-Սևան մայրուղով ընթացող ավտոմեքենաների ուղևորներն ու վարորդները անսովոր տեսարանի ականատես էին դարձել. թվով 50 ոստիկաններ խոտ էին հնձում մայրուղուն հարակից ձորակում:
Մարդիկ ենթադրում էին, որ նկարահանվում է «Մենք ենք մեր սարերի» ռեմիքսը, ոմանք էլ կեսկատակ ասում էին, որ հավանաբար ոստիկանությունն իր հանրօգուտ աշխատանքի մասին հերթական տեսահոլովակն է նկարահանում:
Պարզվում է` ոստիկանները որոնողական աշխատանքներ էին կատարում` մի ձերբակալվածի կողմից այդ տարածքում գցված ատրճանակը հայտնաբերելու համար, տեղանքն էլ «զննում էին» գերանդիով: