|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Չնայած տարբեր ՀՀԿ-ականներ, այդ թվում` մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պնդում են, թե ՀՀԿ համամասնական ցուցակներին անդրադառնալու են դեկտեմբերին, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, հանրապետականները ամառային թեժ օրերին փորձում են ստանալ «դաբրոները»:
Թերթի աղբյուրների պատմելով` օրերս ՀՀԿ վերնախավը նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել է ճշտել նախնական ցուցակը: Ս. Սարգսյանն ասել է, որ շուտ է այդ մասին խոսել, բայց ակնարկել է, որ ցուցակը բավականին երիտասարդ կազմ է ունենալու: Նշել է, որ անպայման կուսակցության «աքսակալներից» էլ են լինելու, բայց հիմնականում համալրված կլինի նոր դեմքերով:
Նախագահը յուրայիններին հորդորել է չենթարկվել պրովոկացիաների` չհավատալ այն լուրերին, որ «թարմ ուժերը» միայն ՄԻԱԿ-ից են լինելու, կընդգրկվեն նաեւ ՀՀԿ երիտթեւից, ինչպեսեւ անկուսակցական ջահելներ: