|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը։
Իսպանական կողմից համաձայնագիրը ստորագրել է Իսպանիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում։ Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երևան-Մադրիդ-Երևան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։