Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինտերնետում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ գնդակահարելու առաջարկ եւ ռասիստական արտահայտություններ տեղադրած` Հարավային Կալիֆոռնիայի բնակիչ Վալտեր Բաղդասարյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել. հուլիսի 19-ին նման որոշում է կայացրել ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը. գրում է Los Angeles Times-ը:
Այս որոշմամբ չեղյալ է համարվում երկու տարի առաջ Սան Դիեգոյի դաշնային դատավորի կողմից Վալտեր Բաղդասարյանին ներկայացված մեղադրական եզրակցությունը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել երկրի նախագահի թեկնածուի հասցեին սպանության, առեւանգման կամ մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի համար:
Վերաքննիչ դատարանի վճռում նշվել է, որ թեեւ Բաղդասարյանի կողմից Օբամայի հասցեին արված արտահայտությունները «զզվելի» են, բայց գիտակից մարդը լուրջ չէր վերաբերվի online զրույցի ժամանակ ասված կտրուկ խոսքին: