Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ագլա Լոյերս» փատաբանական ընկերությունից տեղեկացնում են.
26.05.2016թ-ին ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն:
01.04.2019թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ
դատավոր Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ , առաջնորդվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վճռել է՝
«Արտակ Գավրուշայի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչել անպարտ և արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:
Սույն դատավճիռը գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարան:
01.07.2020թ-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Նախագահությամբ դատավոր Ա. Նիկողոսյանի, մասնակցությամբ ՝ դատավորներ Ս.Համբարձումյանի և Լ. Աբգարյանի որոշել է՝
«ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով 2019 թվականի ապրիլի 1-ի դատավճիռը թողնելով անփոփոխ»:
Վերաքննիչ դատարանը իր որոշման 13-րդ կետում նաև արձանագրել է հետևյալը ՝
«Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բացառում է Արտակ Գավրուշայի Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու ողջամիտ հավանականությունը»:
Վերաքննիչ քրեական դատարանի սույն որոշումը գլխավոր դատախազության կողմից չի բողոքարկվել, և 28.08.2020 թ-ին ստացել է օրինական ուժ:
Ըստ այդմ Արտակ Գավրուշայի Գալստյանը թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով դատարանի վճռով արդարացվել է:
Արտակ Գալստյանի վերաբերյալ քննված քրեական գործի վերջնական արդյունքի մասին կարող էք տեղեկանալ այս հղումով»: