Արգենտիայում այսօրվանից, երկրի նախագահի որոշմամբ, արգելվում է լրատավամիջոցներում հայտարարություններ տպագրել «վաճառվող սիրո» մասին:
Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները հայտարարել է, որ կանայք բռնություններից եւ սեքսուալ շահագործումից պաշտպանվելու կարիք ունեն: Նրա որոշմանը հավանություն են տվել կանանց կազմակերպությոնները եւ ԱՄՆ դեսպանությունը:
Սակայն այն ընդդիմախոսներ էլ ունի, որոնք երկյուղում են, որ կառավարությունն այդ որոշումը կօգտագործի ընդդիմադիր ԶԼՄ-ներին պատժելու համար, հատկապես` ընտրությունների տարիներին` զրկելով եկամուտի անկախ աղբյուրից:
Արգելքը վերաբերում է բոլոր գովազդային տեքստերին եւ նկարներին, որոնք «վիրավորում, անպատվում, սպառնում, ստորացնում են կնոջը»: