|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի ունեցավ լոնդոնաբնակ գրող, լրագրող, բանաստեղծ Ասատուր Գյուզելյանի «Թերթելով մամուլը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը նվիրված է հայագետ Ալբերտ Փարսադանյանին, ում խոստացել է հավաքել և հրատարակել լրագրողական գործունեության ընթացքում հրատարակված նյութերը:
Ա. Գյուզելյանը երկար տարիներ թղթակցել է հայկական թերթերին և «Թերթելով մամուլը» Բեյրութում լույս տեսած գրքում հեղինակն ամփոփել է լուրեր, զանազան հոդվածներ, խմբագրական նյութեր, լրագրողական և ճանապարհորդական նոթեր:
«Իմ 60-ամյա գործունեության խորհուրդն է եղել` ստեղծել համահայկական կենտրոնական մեծ ուժ, որ հայկական բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները նստեն մի սեղանի շուրջ` համախմբվեն հայոց անվիճելի հարցերի շրջանակում»,- ասաց նա: