Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտում շարունակում է գործել «Արցախ» հասարակագիտական առաջին ամառային դպրոցը, որը նախաձեռնել եմ «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ն եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Ամառային դպրոցի կազմակերպիչներից Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ այս կազմակերպությունն Արցախում կրթական զանազան ծրագրեր իրականացնելու փորձ ունի: Անցյալում ևս իրականացվել են դասընթացներ` թե’ ԼՂ կառավարության ներկայացուցիչների և թե’ ուսանողների համար:
«Դասավանդողները մոտ 10-ն են, եւ թեմաների շրջանակն էլ բավական լայն է` արվեստաբանությունից, էթիկայից սկսած մինչեւ միջազգային հարաբերությունների տեսություն»,- ասաց նա:
Հաջորդ շաբաթ դասընթացները հիմնականում նվիրված են լինելու պատմության եւ քաղաքագիտության մեթոդաբանությանը: «Այսինքն` ծրագրի նպատակը ոչ թե նոր փաստական գիտելիքների հաղորդումն է, այլ ուսանողներին մեթոդաբանական գիտելիքների հաղորդումը, ինչպես նաեւ ծանոթացումը արեւմտյան երկրներում ընդունված պրակտիկային»,- ասաց Հ. Դանիելյանը:
Ծրագրի մասնակիցները 20-ն են` մեծ մասամբ ԼՂՀ բուհերում սովորող ուսանողներ, սակայն կան նաեւ հայաստանցիներ: