|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր Դոնեցկի «Շախտյորը», որն ամսի 16-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում, ստուգողական հանդիպում անցկացրեց Դրեզդենի «Դինամոյի» հետ:
Հենրիխ Մխիթարյանն ակումբին միացել էր հունիսի 20-ին և այս խաղում հայտավորված էր պահեստայինների կազմում: Միայն 55-րդ րոպեին Միրչա Լուչեսկուն դուրս բերեց Մխիթարյանին խաղադաշտ: «Շախտյորը» հաղթում էր 3:1 հաշվով: 61' Հենրիխը գրավեց հակառակորդի դարպասը: Խաղի վերջնամասում «հանքափորները» ևս մեկ գոլ խփեցին՝ 5:1: