|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Սեւ ծովի վրացական ափերը տրամադրվել են օտարերկրյա ներդրողներին, այդ թվում` հայ: Նրանք արդեն հսկայական ծախսեր են կատարել. տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Միայն աջարական Բաթում, Քոբուլեթ եւ այլ բնակավայրերում հայերը 4 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել հյուրանոցային համալիրներ կառուցելու համար: Հատկանշականն այն է, որ տեղի իշխանություններն այդ տարածքները ներդրողներին տրամադրել են անվճար, նաեւ 15 տարով ազատել հարկային պարտավորություններից:
Բաթումի շինարարական դեպարտամենտի ղեկավար Զվիադ Բուչուլաձեն հայտարարել է, որ իրենց առաջարկներին առաջինը արձագանքել են հայերը, եւ այսօր հայկական ընկերությունները կառուցում են 2 հյուրանոց, որոնց բացումը տեղի կունենա տարեվերջին:
Վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայկական ընկերության նախագահ Սարգիս Հոգաբեկյանն ասել է, որ չեն պատրաստվում դրանով սահմանափակվել եւ առաջիկայում նախատեսում են կառուցել նաեւ առողջարան, որը կգործի ամբողջ տարին: Ծրագրված է նաեւ հայկական կապիտալով Քոբուլեթ քաղաքում կառուցել նոր համերգային դահլիճ, որտեղ կանցկացվեն էստրադային երգի ամենամյա փառատոն-մրցույթներ: