Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարվա մարտին Արցախի պարենային ապրանքների շուկայում (ներառյալ` ոգելից խմիչք եւ ծխախոտ), նախորդ ամսվա համեմատ, գրանցվել է 1.5 տոկոս գնաճ:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` պարենային ապրանքների ընդհանուր գնաճը 2011թ. առաջին եռամսյակում կազմել է 2.4 տոկոս, այդ թվում հունվարին՝ 4.3 տոկոս, փետրվարին` 1.4, իսկ մարտին ` 1.5 տոկոս: Իսկ ոչ պարենային ապրանքների գները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0.5 տոկոսով:
Մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է դիզելային վառելիքի գների 3.9 տոկոս եւ բենզինի գների 3.0 տոկոս աճ:
2011թ. մարտին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3.7 տոկոս գնաճ, որը պայմանավորված է դիտարկվող բոլոր ապրանքախմբերում արձանագրված 0.5-9.0 տոկոս գնաճով:
Հանրապետությունում աճել են նաեւ բնակչությանը մատուցվող ծառայությունների սակագները՝ 0.5 տոկոսով: Արցախի 7 քաղաքներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է Մարտունիում` 1.5 տոկոս: