Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չինաստանում երաշտ է սկսվել, որը համարվում է ամենաուժեղը վերջին 50 տարվա ընթացքում։ Երկրում չորանում են ջրամբարները, բրնձի դաշտերը, և վտանգ կա, որ կարող են խափանումներ առաջանալ Յանցզի գետի վրա կառուցված աշխարհի ամենամեծ՝ «3 կիրճեր» հէկ-ում։
Երաշտի պատճառ է դարձել 2011թ. հունվար-ապրիլին Յանցզի գետի ավազանում մթնոլորտային տեղումների ցածր մակարդակը։ Տեղումների մակարդակը Չինաստանի ամենաերկար և տնտեսապես կարևոր նշանակություն ունեցող գետի շրջանում այս տարի միջինը 40%-ով զիջում է վերջին 50 տարվա նորմային։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երաշտի պատճառ կարող է լինել «3 կիրճեր» էլեկտրակայանը, որը կլանում է Յանցզիի ջրերը։ Սակայն այժմ օդերևութաբանները բացառում են այս տարբերակը։ Երաշտը հանգեցրել է Խուբեյ մարզի դաշտերում բրնձի ցածր բերքատվության։
Ֆերմերների կարծիքով` ջրի պաշարները չեն բավականացնի դաշտերը ջրելու համար։ Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները փորձում են կայուն պահել սննդամթերքի գինը և կանխել ճգնաժամը գյուղատնտեսական շուկայում։
Նշենք, որ Յանցզի գետի հովտի շրջաններին սովորաբար բնորոշ են կլիմայի ծայրահեղ փոփոխությունները. ուժեղ երաշտը կարող է փոխարինվել հորդառատ անձրևներով։ Յանցզի գետը, որի երկարությունը 6400 կմ է, թափվում է Արևելաչինական ծով և համարվում է երկարությամբ երրորդ գետը աշխարհում։