Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Համաշխարհային չափանիշների համաձայն` պետության կողմից պահպանվող տարածքները եւ ազգային պարկերը պետք է զբաղեցնեն երկրի տարածքի նվազագույնը 10 տոկոսը:
Հայաստանի 3 արգելոցները, 3 ազգային պարկերը եւ 25 արգելավայրերը միասին վերցրած` համապատասխանում այդ չափանիշին, սակայն կա մեկ բաց. եթե այդ թվից դուրս բերենք բոլոր 25 արգելավայրերը, որոնց անունները միայն թղթի վրա են եւ փաստացի գոյություն չունեն, հանենք Սեւանա լճի ջրային տարածքը, ապա կմնա 4 տոկոս: Փաստորեն, Հայաստանն ունի 6 տոկոսի բաց:
Հաշվարկները ցույց են տալիս, որ մեր հարեւան երկրներից այստեղ էլ ենք հետ ընկել. Վրաստանն ունի 18 արգելոց, 8 ազգային պարկ, Ադրբեջանը՝ 6 ազգային պարկ եւ 16 արգելոց։ Ընդ որում` հետ ենք ընկել ոչ միայն պետության կողմից պահպանվող տարածքների քանակով, այլեւ միջազգային չափանիշներին չհամապատասխանելով: