Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն այսօր հրավիրել է «Նոր մեդիա. հաղորդակցության նոր հնարավորություն տարածաշրջանում» թեմայով հարավկովկասյան մեդիա համաժողովը, որին մասնակցում էին խմբագիրներ, լրագրողներ, բլոգերներ, միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես նշեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը համաժողովն ամփոփում է «Նոր մեդիա դասընթացներ լրագրողական համայնքի համար» ութամսյա ծրագրը: Ծրագրի շրջանակում կազմակերպված «Նոր մեդիա միջոցներ» թեմայով սեմինարներին Հայաստանից մասնակցել են 55 լրագրող, ինչպես նաեւ լրագրության 15 դասախոս։
«Դասընթացների ու գործնական պարապմունքների միջոցով մասնակիցներին ներկայացվել են այլընտրանքային մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները»,- հայտնեց Դեհերյանը` հավելելով, որ իրենց կողմից ԲՈՒՀ-երի համար մշակվել է նոր մեդիա դասընթաց, որը որպես առանձին առարկա կդասավանդվի հայաստանյան բուհերից մեկում։
«Դասընթացների ժամանակ ստեղծվել է փորձարարական առցանց ռեսուրս, որին հետեւել է լրատվական ռեսուրսի գործարկումը` մարզային իրադարձությունները լուսաբանելու համար։ Նյութերը տեղադրում են լրագրողները` տարբեր մարզերից»,- ասաց Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Յան Լանգենբերգը:
Համաժողովի շրջանակներում մասնակիցները քննարկել են նաեւ նոր այլընտրանքային մեդիա ռեսուրսների ներուժն ու ռիսկերը, ինչպես նաեւ առցանց հեռարձակման միջազգային փորձն ու հեռանկարները Հարավային Կովկասի երկրներում։