կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 05:20
Հասարակություն

"Ֆլամինգո" լողափն ընդդեմ կառավարության

"Ֆլամինգո" լողափն ընդդեմ կառավարության

«Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի հիմնադիր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ վիճարկելով Սեւանա լճի ափին հանրային լողափ կառուցելու որոշումը։

Ըստ Թարխանյանի` այդ որոշումն օրինական չէ եւ պետք է ճանաչվի անվավեր։

«Բնապահպանության նախարարության` որոշման նախագիծը պատրաստող աշխատակիցները գիտեին, որ «Ֆլամինգո» լողափի հողամասը տիրապետում է «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ն։ Ես հիմնադրել եմ «Ֆլամինգո» լողափը 1996 թվականին եւ տասնհինգ տարի անընդմեջ հանդիսանում եմ այդ հողամասի բարեխիղճ վարձակալը եւ հողօգտագործողը։ Որոշման նախագիծը պատրաստողները նույնպես չէին կարող չիմանալ, որ այդ տարածքում ես ունեմ իմ սեփականությունը հանդիսացող տարբեր կառույցներ եւ բարեկարգումներ։ ՀՀ կառավարության որոշումն ընդունելու պահին ես տեղեկացված չեմ եղել, որ որեւէ իրավասու մարմին չեղյալ է համարել «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի կողմից հողամասի տիրապետումը։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր որոշումն ընդունել է ինչ-որ պաշտոնատար անձանց ենթադրության հիման վրա, իբրեւ թե իրենք կարող են այդ հողամասի ճակատագիրը որոշել առանց փաստացի հողօգտագործողի կարծիքը հարցնելու»,- գրված է նամակում։