կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 06:22
Մշակույթ

Մշակութային կամուրջ` Երեւան-Ստեփանակերտ

Մշակութային կամուրջ` Երեւան-Ստեփանակերտ

Երևանի պատմության թանգարանում քաղաքապետարանը և «Երիտասարդություն» ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես՝ «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով:

Ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ:

Ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի՝ ժյուրիի կողմից ընտրված լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին:

Նախաձեռնության նպատակը Երևան- Ստեփանակերը յուրահատուկ մշակութային կամուրջ ստեղծելն է: Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգևատրեց Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողներին:

Ցուցադրությունը կշարունակվի է մինչև մայիսի 22-ը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: