|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.08 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.9314 |
| GBP | ⚊ | £ 486.68 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Առողջապահության նախարարն արդեն անդրադարձել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում օրերս կատարված եւ հասարակական հնչեղություն ստացած դեպքին, եւ շատ խիստ պատասխանատվության միջոցներ են կիրառվել. այսօր լրագրողներին ասաց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
«Շատ լավ է, որ լուրջ բացասական հետեւանքներ չեղան, հնարավոր եղավ ժամանակին կանխել: Դեպքի ուսումնասիրության պրոցեսը դեռ չի ավարտվել, ու դեռ վաղ է խոսել մեղավորներին եւ նրանց մեղքի աստիճանը որոշելու մասին: Նախարարի հանձնարարությամբ` մենք լուծել ենք առողջության վերականգնման հետ կապված բոլոր խնդիրները, հաջորդ քայլը պատասխանատվության կանչելն է: Նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է այդ ուղղությամբ»,- նշեց նա: