|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նեպալի նախկին արտգործնախարար, 82-ամյա Շայլենդրա Կումար Ուպադխայը մահացել է Էվերեստը նվաճելու փորձի ժամանակ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա ցանկացել է նոր համաշխարհային ռեկորդ սահմանել` որպես Էվերեստը նվաճած ամենածեր մարդ, սակայն առողջությունը չի դիմացել նման ծանրաբեռնվածությանը:
Երկրի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչը պատմել է, որ նախկին նախարարին վաղուց անհանգստացնում էր հազը, իսկ լեռը բարձրանալիս արյան ճնշման տատանումներ են եղել: Ուպադխայն իրեն վատ է զգացել ու վերադարձել է բազային ճամբարը, որտեղ էլ երեկ երեկոյան մահացել է: