Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի համոզմամբ` մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցող բոլոր վետերանները երջանիկ են: Վարչապետը նրանց աչքերում տեսնում է հպարտություն, տոնական տրամադրություն, հիշողություններ ու հաղթանակներ:
Անդրադառնալով վետերանների սոցիալական խնդիրներին` նա ասաց. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կան նյութական, սոցիալական խնդիրներ, բայց որ այսօր նրանք ուշադրության կենտրոնում են, որ այսօր փորձում ենք բարձր պահել նրանց պատիվը, հիշելով նաեւ անցավորներին, նրանք գնահատում են»:
Օրվա խորհուրդը, ըստ Տիգրան Սարգսյանի, այն է, որ մենք կարողացել ենք ապահովել մեր հաղթանակների շարունակականությունը` նաեւ Շուշիում հաղթանակ տոնելով: «Մեր վետերանները հպարտ են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարողացել ենք ունենալ նաեւ Ղարաբաղյան հաղթանակներ, եւ Շուշիի ազատագրումը դրական ազդակներ է հաղորդում նաեւ մեր վետերաններին»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ թե' Հայրենական պատերազմի մասնակիցների, թե Ղարաբաղում զոհված ազատամարտիկների ընտանիքները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում: «Մենք առավելագույնը պետք է անենք, որ հոգանք նրանց խնդիրիները` առողջական, սոցիալական և տնտեսական, բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել»,- եզրափակեց նա: