|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հարկավոր է պաշտպանել տեղական լոլիկ արտադրողներին. այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով մի քանի օր առաջ ջերմոցային լոլիկ արտադրողների բողոքի ակցիան, որոնք պահանջում էին կանխել Թուրքիայից էժան լոլիկի ու վարունգի` մաքսանենգ ճանապարհով ներկրումը։
Փոխնախարարը հիշեցրեց, թե ինչպես անցյալ տարի հարեւան Վրաստանն արգելափակեց հայկական արտադրության կարտոֆիլի եւ խաղողի ներկրումը:
«Սակայն, իմ կարծիքով, շուկան փակելը ճիշտ որոշում չէ, հարկավոր է միայն խստացնել մաքսային վարչարարությունը»,- նշեց նա:
Ըստ ագրարային համալսարանի ներկայացուցիչ Անդրեաս Մելիքյանի` Հայաստանում ջերմոցային լոլիկի ինքնարժեքը բարձր է ցածր բերքատվության պատճառով. «Եթե, օրինակ, Թուրքիայում մեկ քառակուսի միավորից 70-80 կգ լոլիկ են ստանում, ապա մեզ մոտ՝ ընդամենը 20 կգ։ Ինքնարժեքը իջեցնելու համար պետք է տեխնոլոգիան փոխել: Հայաստանում ընդամենը 20 հա տարածք է դրված ջերմոցների տակ, այնինչ խորհրդային ժամանակներում մինչեւ 1000 հա ջերմոցներ կառուցելու ծրագիր կար»: