Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ թերթի խմբագրություն էր այցելել Կենտրոնի ոստիկանության հետաքննիչը, ով մեր հաղորդման հիման վրա նյութեր էր նախապատրաստում «Զինվոր» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) նկատմամբ:
Հիշեցնենք, որ մեր` ապրիլի 21-ի տպագրված լուրի հետքերով վերջինս մի խումբ մարդկանց հետ եկել էր խմբագրություն, եւ իրենց չափը կորցրած կանայք հարվածել էին մեր աշխատակիցներին, կոտրել բաժակները, պատրել թերթերը ու սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել: Նույն օրը մենք դիմել էինք ոստիկանություն, որտեղ այս ընթացքում նյութեր էին նախապատրաստվում:
Օրենքը նախատեսում է 10-օրյա հետաքննության փուլ, որից հետո իրավապահ մարմինները պետք է որոշեն` հարուցե՞լ քրեական գործ, թե՞ մերժել քրեական գործի հարուցումը:
Երեկ, փաստորեն, Կենտրոնի հետաքննիչն ավարտեց իր աշխատանքը, եւ մենք տեղեկացանք, որ գործի նյութերը ուղարկվելու են ոստիկանության քննչական ծառայություն: Մեզ հասած տեղեկություններով` մոտ օրերս խուլիգանության հոդվածով գործ կհարուցվի, եւ Մ. Խաչատրյանը կհրավիրվի հարցաքննության: Սա թերեւս դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր լրագրողի դեմ փորձում են ուժային մեթոդներ կիրառել եւ հայհոյանքների լեզվով խոսել: