Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում օրենքի խնդիր գոյություն չունի. մամուլի միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Երբ Սամվել Ալեքսանյանը համարձակություն ունի դատի տալու, դա ինչի՞ց է գալիս. ինքը զբաղված է անօրինական գործունեությամբ, պատգամավոր է, բայց ամբողջ օրը բիզնես-գործարքների մեջ է, նա իրավունք չունի լինել ԱԺ-ում: Եթե նրան երկրի նախագահը մեր գլխին նշանակել է էլիտա, իսկ իրականում հայկական էլիտան նշանակովի է, կամ էլ Տիգրան Արզաքանցյանը մեզ համար օրենք է գրում, ես չեմ ուզում իրենց օրենքներով ապրել, ես չեմ ուզում իմ էլիտան լինի Սամվել Ալեքսանյանը, ես չեմ ուզում ինչ-որ պատգամավոր գա ու ձեզ`լրագրողներիդ, առաջարկի` իր տղայից հղիանալ, ես չեմ ուզում Վարդան Այվազյանն ասի` գնանք միասին ապրենք սպառողական զամբյուղով: Բանը հասել է այն աստիճանի, որ կանգնում` ձեզ մոտ նման բաներ են ասում, ու մենք հանդուրժում ենք»,- նշեց նա:
Էդիկ Բաղդասարյանն առաջարկեց ընդունել նետված ձեռնոցը. «Եթե նրանք դիմում են դատարան, ուրեմն քաղաքական որոշում է կայացվել, իսկ այդ քաղաքական որոշումը վերեւներում է կայացվում: Եթե նրանք մեզ պատերազմ են հայտարարում, մենք պետք է ձեռնոցը վերցնենք, իսկ մեր պայքարի ձեւը պետք է լինի գրել նույն դատավորների ունեցվածքի, նրանց վերցրած կաշառքների մասին»: