Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվել է մոնիտորինգ, որի նախնական վերլուծությունից պարզվել է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են սահմանված պլանային քանակներից: Այդ պատճառով չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը:
Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50%-ի արտաքին տեսքը գնահատվել է անբավարար:
Սահմանված ուղեվարձից բարձր՝ 200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականացնելու (69 և 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շարժակազմ չապահովելու և ուղևորների սպասարկումը ձախողելու (53 երթուղի) համար, մրցութային հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր՝ նշված երթուղիները սպասարկող կազմակերպությունների հարցը քննարկելու և նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար:
Արձանագրվել են նաեւ կանգառներից օգտվելու կանոնների խախտման դեպքեր:
Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մոնիտորինգը և երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ տնտեսվարողներին ենթարկել խիստ պատասխանատվության. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: