|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին տեղի է ունենալու Միացյալ Թագավորության արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությունը:
Ընդհանուր առմամբ` մոտ 2000 հրավիրյալների ցուցակում նաեւ աշխարհի 50 երկրների առաջնորդներ են:
Ոստիկանության տվյալներով` դարի հարսանիքին հետեւելու համար Լոնդոնի փողոցներում հավաքվելու է ավելի քան 600 հազար մարդ: Հարյուրավոր մարդիկ վրաններ են տեղադրել հարսանեկան թափորի երթի ողջ երկայնքով, այդ թվում` Վեստմինստերյան աբբայությունում:
Արարողությունը հեռարձակվելու է տասնյակ պետությունների հեռուստաալիքներով, նաեւ Youtube-ում: Այն կդիտի մոտ 2 մլրդ մարդ: