կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 04:47
Հասարակություն

Փիղն ատամնացավ ունի, հովազն էլ ամբողջ ձմեռ հիվանդ է եղել

Փիղն ատամնացավ ունի, հովազն էլ ամբողջ ձմեռ հիվանդ է եղել

Այս օրերին Երևանի կենդանաբանական այգու կենդանիները բուժզննման են ենթարկվում Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու անասնաբույժներ Մարկ Հոյերի ու Անդրես Ֆորեստի կողմից:Մասնագետները հրավիրվել են արտերկրից, քանի որ կենդանիներին բուժելու համար տեղում համապատասխան փորձ ունեցող մասնագետներ և դեղորայք չկա։

Պարզվում է` փիղն ու հովազն արդեն չորս տարի է՝ առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Հովազն ամբողջ ձմեռ հիվանդ է եղել, մասնագետները դեռ կպարզեն նրա հիվանդության պատճառը։ Իսկ փիղը տառապում է ատամնացավով. կենդանու 2 ժանիքները կոտրվել ու թարախակալել են։

«Ցավոք, մինչ օրս կենդանիների գլխաքանակին են ուշադրություն դարձրել, իսկ  նրանց առողջական խնդիրներն անտեսվել են»,- լրագրողներին ասել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: