|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ապրիլի 21-ին, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի (Բալահովիտ գյուղի մոտ գտնվող զորամասում) զորամասում իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վնասվածք է ստացել շարքային զինծառայող Արթուր Գեղամի Ղազարյանը: Նա զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեպքն արդեն որակել է որպես ինքնասպանություն:
Արթուր Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2010 թ. աշնանը՝ Հրազդանի զինկոմիսարիատից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպության հասցնելը: Նախաքննությունը շարունակվում է: