|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Առաջին եռաչափ «Սեքս և ձեն. էքստրեմալ էքստազ» պոռնոֆիլմը ռեկորդ է սահմանել։
16-րդ դարի չինացի գրող Լի Յուի «Աղոթելու գորգ մարմնական հաճույքների համար» էրոտիկ ստեղծագործության հիման վրա նկարահանված կինոնկարը, որի ստեղծման համար ծախսվել է 3,5 միլիոն դոլար, միայն Հոնկոնգի կինոթատրոններում եռօրյա ցուցադրության ժամանակ հավաքել է 1,7 միլիոն դոլար՝ մի քանի տասնյակ անգամ գերազանցելով եռաչափ ձևաչափով նկարահանված «Ավատար» ֆիլմի եռօրյա շահույթը. տեղեկացնում է NEWSru Israel կայքը։
Ֆիլմը կինոթատրոններում կարող են դիտել միայն 18 տարեկանից բարձր անձինք։ Նշվում է, որ Հոնկոնգի կինոթատրոններում ասեղ գցելու տեղ չի եղել` չնայած տոմսը բավական թանկ է եղել` 15 դոլար:
Բռնության տեսարաններով եւ սև հումորով հագեցած ֆիլմը մեծ հաջողություն է վայելում Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում։
Ի դեպ, Չինաստանում ֆիլմի ցուցադրությունն արգելված է, սակայն հատուկ տուրեր են իրականացվում Հոնկոնգ։