|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Դամթյու Դեսալեյնի հանդիպման ժամանակ քննարկվել են մայրաքաղաքում ապաստանած փախստականների խնդիրները. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդգծելով հարցի կարևորությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ ինչպես փախստականների, այնպես էլ սոցիալապես անապահով խավի և վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրները հրատապ են մայրաքաղաքի համար:
Ներկայումս երևանաբնակ 1300 փախստական կա, նրանք ապրում են հանրակացարաններում և դեռևս հաշվառված են բնակարան ստանալու համար:
Քաղաքապետը հյուրին տեղեկացրել է, որ քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է արագ և շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել կարիքավոր ընտանիքներին:
Կարևորելով քաղաքապետարանի այս քայլը` Դամթյու Դեսալեյնը նշել է, որ խնդիրն առավել նպատակային կլուծվի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում:
Կողմերը քննարկել են նաև փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման հետ կապված այլընտանքային մոտեցումները: