|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է 65 մարդու, ովքեր մասնակցել են Բաքվում ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպված ակցիային: Մոտ 150 մարդ փորձել է հավաքվել Սախիլ այգում, սակայն ոստիկանությունը կանխել է:
Ձերբակալվածներից 25-ին ազատ են արձակել` համապատասխան զգուշացում տալուց հետո, իսկ 40-ի դեպքում գործը պետք է քննվի ոստիկանության տարբեր բաժանմունքների կողմից, այնուհետեւ` լսվի դատարանում:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը, դեռեւս ապրիլի սկզբին ընդդիմադիր ուժերը հանրահավաք կազմակերպելու եւս մեկ փորձ էին արել ու պահանջել Իլհամ Ալիեւի հրաժարականը: Այդ ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր 70 հոգու: