|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեր տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը երեկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով եւս մեկ ցուցմունք տալու:
Ըստ լուրերի` ՀՔԾ-ում տեղի է ունեցել Ներսիկ Նազարյանի եւ նույն քրեական գործով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող` ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանի առերես հարցաքննությունը:
ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ երեկ օրվա առաջին կեսին, այսինքն` ՀՔԽ-ում Ներսես Նազարյանի հարցաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության վարչական շենք է այցելել նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը), որի անունը Թամամյանի գործի հետ կապված շրջանառվում է:
Բանն այն է, որ այդ պատմության հիմքում ընկած` 2010-ի մայիսին տեղի ունեցած սպանության գործով անցնող անձանցից մեկը Լեւոն Սարգսյանի մերձավորներից է: