|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Facebook-ը նոր գործիք է ստեղծել, որը կօգնի լրագրողներին սոցիալական ցանցն առավելապես արդյունավետ օգտագործել ինֆորմացիա հաղորդելու եւ լսարանի հետ կապ հաստատելու համար:
Facebook-ի լրատվական համագործակցության գծով ղեկավար Ջասթին Օսոֆսկին իր բլոգում գրել է. «Journalist on Facebook էջը լրագրողներին կտրամադրի ֆեյսբուքյան վերջին նորությունները եւ հնարավորություն` կապ հաստատել իրենց ֆեյսբուքյան լսարանի հետ, որը բաղկացած է 500 միլիոնից ավելի մարդուց»:
Journalist on Facebook էջին արդեն հավանություն է տվել 2300 մարդ:
Բացի այս` լրագրողների հետ հանդիպումներ են կազմակերպվելու, որոնց ընթացքում ներկայացվելու են, թե ինչպես է պետք օգտագործել սոցիալական ցանցը` որպես լրագրողական գործիք: Առաջին հանդիպումը տեղի է ունենալ ապրիլի 27-ին` Պալո Ալտոյում: