|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Միջազգային հանրության եւ եվրոպական կառույցների վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ եւ համագործակցությունը նրանց հետ շատ նման են այն գործընթացներին, որոնք սովորաբար իրականացվում են ահաբեկիչների հետ պատանդներին ազատ արձակելու հարցում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա` իշխանությունները որեւէ քաղբանտարկյալի ազատ են արձակում փոխարենը ինչ-որ բան ստանալու համար, մարդկանց էլ նրանք ձերբակալում են միջազգային կառույցների հետ հարաբերությունների մեջ մտնելու համար:
Հարցին, թե իշխանությունները փոխարենը ի՞նչ են ստանում, Դ. Շահնազարյանը պատասխանեց. «Իշխանությունը եվրոպական, միջազգային կառույցներից գովասանքներ, դրական գնահատականներ է ստանում»: