|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն ու Իգոր Պոպովը կայցելեն տարածաշրջան` հանդիպումներ ունենալու Երեւանում ու Բաքվում:
«Ազերիպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ համանախագահները նախ կլինեն Երեւանում, ապա Բաքվում: Ծրագրված է նաեւ այցելություն Լեռնային Ղարաբաղ:
Այս այցելության մասին միջնորդները տեղեկացրել էին դեռեւս մարտի 24-ին հրապարակած հայտարարությամբ, նշելով, թե համանախագահները կրկին տարածաշրջան կայցելեն «մոտ ապագայում շարունակելու քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա»:
Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ «բոլոր կողմերի մասնակցությամբ» պետք է միջոցներ մշակվեն` հետաքննելու հրադադարի խախտումները: