Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անցյալ շաբաթ Վաշինգտոնի Արվեստների ազգային պատկերասրահում մի կին հարձակվել է Գոգենի «Երկու թաիթուհի» (1899) կտավի վրա. «Վաշինգտոն փոստին» պատմել է ականտեսներից մեկը:
«Սա չարիք է»,- ճչացել է կինը ու փորձել է նկարը պոկել պատից: Նա բռունցքներով հարվածել է նկարը պաշտպանող ապակենման պլաստիկին: Բորբոքված կնոջը նկարից հեռացրել է պատկերասրահի մեկ այլ այցելու:
Կնոջը ձերբակալել են եւ ներկայացրել պատկերասրահի սեփականությունը վնասելու եւ կտավ գողանալու փորձ կատարելու մեղադրանք: Նրա ինքնությունը իրավապահպան մարմինները չեն բացահայտում:
Պատկերասրահի խոսնակ Դեբորա Զիսկան ասել է, որ 1899 թվականին ստեղծված կտավը չի վնասվել, սակայն մանրամասն հետազոտությունների արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:
«Երկու թաիթուհի» կտավը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի սեփականությունն է, որը Վաշինգտոն էր բերվել «Գոգեն. առասպելներ ստեղծողը» խորագրով ցուցադրության համար: Այդ ցուցադրությունը սկսվել է փետրվարին եւ շարունակվելու է մինչեւ հունիսի 5-ը: