|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հարցազրույցի այն հատվածը, որ կառավարությունը չի պատրաստվում խթանել տեղական արտադրությունը, առաջացրել է Սերժ Սարգսյանի զայրույթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «կրակի վրա յուղ են լցրել» տեղական արտադրողները` դավաճան որակելով վարչապետին:
Ենթադրվում է, որ սրանից հետո ՀՀԿ-ում որոշում է կայացվել հերքել այդ միտքը: ՀՀԿ խմբակցությունը ԱԺ պատգամավորների հետ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ շոու բեմադրեց: Խնդիր էր դրված պատասխան հնչեցնել, թե ասվածը թյուրըմբռնման հետեւանք է:
Չնայած ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որն իր վրա էր վերցրել վարչապետին «փրկելու» առաքելությունը, հնչեցրեց հարցը, ամեն դեպքում կրկին, ըստ էության, պատասխան չստացավ:
Ի դեպ, նման մի ներկայացում էլ կազմակերպվել է Երեւանի բուհերից մեկում, որի խիստ քաղաքականացված մի ուսանող հարցրել է, թե ճի՞շտ են կառավարության հրաժարականի մասին լուրերը, ինչը նույնպես, բնականաբար, հերքվել է: