կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 22:18
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Շվեյցարահայերը դատի կտա՞ն Սբ. Էջմիածնին

ՀՐԱՊԱՐԱԿ. Շվեյցարահայերը դատի կտա՞ն Սբ. Էջմիածնին

Շվեյցարիայի հայ համայնքի ու Մայր Աթոռի միջեւ լարումը հասել է գագաթնակետին: Մինչ Գարեգին Բ-ն Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-ռեյին է ներկայացնում Շվեյցարիայի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, շվեյցարահայերը հայտարարում են, թե հնարավոր է գործընթացը տեղափոխեն իրավական հարթություն:

 

Մենք տեղեկացրել էինք, որ դեռ մարտի 6-ին ժնեւահայությունը «ոչ» էր ասել Ամենայն հայոց կաթողիկոսի ցանկությանը` եկեղեցական թեմ հիմնել Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Ժնեւի Հայ առաքելական եկեղեցու անդամական ժողովը 88 դեմ, 2 կողմ ձայներով մերժել էր թեմ հիմնելու կաթողիկոսի առաջարկը, որը պետք է գործեր Ժնեւի հայ համայնքի միջոցներով: Ժնեւահայ ոչ մեծաթիվ համայնքը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որ եկեղեցու ներկա կարգավիճակը բավարար է, ու լրացուցիչ ծախսեր պետք չէ բարդել համայնքի ուսերին:

 

Շվեյցարահայ համայնքում լուրեր են շրջում, թե կաթողիկոսը դժգոհ է իրենց հանգանակությունների չափից` ուղղված Էջմիածնին, լուրջ գումար է ակնկալում Սփյուռքից, տվյալ դեպքում` Շվեյցարիայից, դա է պատճառը, որ ուզում է փոփոխություն կատարել:

 

Սփյուռքին որպես «կթու կով» օգտագործելու ձեւաչափը նոր չէ, սակայն սփյուռքահայերն անընդունելի են համարում իրենց ուղղած «դիկտատորական» ուղերձները: